Երբ կինը խոսում է, լսիր, թե ինչ են ասում նրա աչքերը․ Վիկտոր Հյուգո
Երբ կինը խոսում է, լսիր, թե ինչ են ասում նրա աչքերը․ Վիկտոր Հյուգո
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Վիկտոր Հյուգոյի լավագույն խոսքերից մի քանիսը։
Վիկտոր Հյուգոյի ստեղծագործություններից մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris, 1831 թ.) և «Թշվառները» (Les Misérables, 1862 թ.) վեպերը:
Վիկտոր Հյուգոն հայտնի քաղաքական գործիչ և մտավորական էր, ով մեծ դեր է կատարել XIX դարի պատմության մեջ: Նա նշանակալի տեղ է զբաղեցնում XIX դարի ֆրանսիական գրականության պատմության մեջ իր բազմաժանր ստեղծագործություններով:
Ստորև՝
Վիկտոր Հյուգոյի մտքերից մի քանիսը
Մեր միտքը հարստանում է այն ամենով, ինչ ստանում ենք, իսկ սիրտը՝ այն ամենով, ինչ տալիս ենք:
Ինտելեկտը կինն է, երևակայությունը՝ սիրուհին, հիշողությունը՝ աղախինը:
Երբ կինը խոսում է, լսիր, թե ինչ են ասում նրա աչքերը:
Ապագան տարբեր անուններ ունի: Տկարների համար՝«Անհնարին» , թուլամորթների համար՝ «Առեղծվածային», իսկ խիզախների համար՝ «Իդեալական»:
Երաժշտությունն արտահայտում է այն, ինչի մասին չես կարող խոսել և այն, ինչի մասին չես կարող լռել:
Նույնիսկ ամենախավար գիշերը կավարտվի և արևը նորից կծագի:
Ի՞նչ է սերը: Մի անգամ փողոցում հանդիպեցի մի աղքատ մարդու, որը սիրահարված էր: Նրա գլխարկը հին էր, վերարկուն՝ մաշված, ջուրը կոշիկների մեջ էր լցվել, իսկ աստղերը՝ հոգու մեջ:
Մեկ այլ մարդու սիրելը նշանակում է տեսնել Աստծո դեմքը:
Կարդալ սովորել նշանակում է կրակ բռնկել: Յուրաքանչյուր վանկ, որ արտասանում ենք կայծ է:
Հանդուրժողականությունն ամենալավ կրոնն է:
Ծիծաղն այն արևն է, որ հեռացնում է ձմեռը մարդու դեմքից:
Կյանքը ծաղիկ է, որի համար սերը մեղր է:
Այն մարդն, ով բացում է դպրոցի դուռը, փակում է բանտի դուռը:
Կյանքը կարճ է, և մենք ավելի են կարճացնում այն անզգուշորեն ժամանակ վատնելով:
Տառապանքն է, որ մարդուն դարձնում է հրեշտակ:
Մարդիկ ուժ ունեն, բայց ոչ կամքի ուժ:
Ի՞նչ է պատմությունը: Այն անցյալի արձագանքն է ապագայում, և ապագայի արտացոլումն անցյալում: