«Երբ իմ տարիքի ընկերուհիներիս մոտ ծերության նշաններ նկատեցի, հասկացա, որ մարզվելու ժամանակն է»․ Ելենա Բորիսենկո
«Երբ իմ տարիքի ընկերուհիներիս մոտ ծերության նշաններ նկատեցի, հասկացա, որ մարզվելու ժամանակն է»․ Ելենա Բորիսենկո
Tert.am Life-ը գրում է․ Դերասանուհի Ելենա Բորիսենկո վերջին շրջանում բավականին ակտիվ մարզվում էր։ Կարանտինի սահմանափուկմների ընթացքում մարզասրահներ հաճախել հնարավոր չէ։ Նա ժպիտով ասաց, որ մարզումների բացը տան պայմաններում լրացնել չի կարողանում և ներկայումս իր ֆիզիկական ակտիվությունն ապահովում է շան հետ առավոտյան զբոսանքներով։
Չնայած հիմա շատերին անհանգստացնում է ֆիզիկական պասիվության հետևանքով քաշի ավելացման հարցը, Ելենան նման անհանգստություն չունի։ Դերասանուհին ասաց, որ այս սահմանափակումներն իր կենսակերպի վրա այնքան էլ չեն անդրադարձել, բացի դա, ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ երբեք չի ունեցել։ 1.63 հասակով նա հիմա կշռում է 57 կիլոգրամ։
Tert.am Life-ի հետ զրույցում Ելենան նշեց, որ կադրից դուրս իր քաշը նորմալ է, սակայն կադրի համար մի քանի կիլոգրամ կորցնելն ավելորդ չի լինի։
Ելենայի խոսքով՝ ինքը տան պայմաններում մարզվողներից չէ, չնայած այս ընթացքում տանը ձգումներ է փորձում անել։ Դերասանուհու խոսքով՝ իր կազմվածքը միշտ ձիգ է եղել, ինչը տպավորություն է ստեղծել, թե մարզվելու անհրաժեշտություն չունի․
«Փոքր տարիքից ոտքերս շատ ճկուն են, դա կապված էր բնածին տրավմայի հետ։ Այն ժամանակ առանց մարզվելու կարողանում էի ֆիզիկական մի շարք ճկուն վարժություններ անել։ Բացի բնածին ճկունությունս, չմարզվելս այլ պատճառ էլ ուներ։
Իմ շրջապատում մարզասրահ հաճախողներ կային, որոնց մկանները պարապմունքները դադարեցնելուց անմիջապես թուլանում էին։ Մարզասրահ հաճախելու որոշում կայացրի, երբ վերջին տարիներին նկատեցի, որ ինձ մոտ մկանային առումով մի բան թուլացել է,- ասաց Ելենան ու ծիծաղելով հավելեց,- Հատկապես, երբ իմ տարիքի ընկերուհիներիս մոտ ծերության նշաններ նկատեցի, հասկացա, որ մարզվելու ժամանակն է»։
Դերասանուհին ասաց, որ մարզվելով ցանկանում է պահպանել իր բնածին ճկունությունը․ «Իհարկե, ցանկալի կլինի մի քանի կիլոգրամ կորցնել, բայց, այնպես չէ, որ նիհարելու համար եմ մարզվում։ Ինձ մարզանքներով առանձնապես չեմ տանջում։ Փորձում եմ պահպանել ֆիզիկական լավ վիճակս, երիտասարդությունս։ Չստացվի այնպես, որ օրինակ զգամ՝ չեմ կարողանում կռանալ, որովհետև մեջքս ցավում է։
Մարզվելու ընթացքում քեզ ավելի լավ ես զգում, ավելի ուժեղ, առողջ։ 46 տարեկան եմ, ամռանը կդառնամ 47 տարեկան։ Երբեք տարիքս չեմ զգացել ու չեմ զգում։ Ֆիզիկական ամրությունս էլ փորձում եմ պահել»։
Ելենայի համար ֆիզիկական լրացուցիչ ակտիվություն ապահովում է նրա շունը, որի հետ հինգ տարի է՝ ամեն առավոտ զբոսանքի է դուրս գալիս։
Ֆիզիկական ակտիվությանը զուգահեռ դերասանուհին փորձում է նաև սննդակարգ պահել, սակայն ինչպես մարզվելու, այնպես էլ այս դեպքում՝ Ելենան իրեն խիստ սննդակարգերով չի տանջում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում