Ազատ խոսք

«Երբ ընդդիմադիր Նիկոլը անազատության մեջ է եղել՝ դիմել են իրեն ու ինքն էլ օգնել է Նիկոլին»

«Երբ ընդդիմադիր Նիկոլը անազատության մեջ է եղել՝ դիմել են իրեն ու ինքն էլ օգնել է Նիկոլին»

Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Գցող և ուրացող մարդը երբեք չի կարող լավ ղեկավար լինել, երբեք՝ Նիկոլը վկա

Վստրեչի Ապերը հայտարարում է, որ երբ ընդդիմադիր Նիկոլը անազատության մեջ է եղել՝ դիմել են իրեն ու ինքն էլ օգնել է Նիկոլին ՝ այսօր վարչապետ Նիկոլի ոստիկանների վայրագությունների հետևանքով Ապերի թոռնիկը կորցրել է խոսելու ունակությունը։

Վերջերս էլ լրատվամիջոցների ղեկավարներն էին հայտարարում, որ երբ ընդդիմադիր Նիկոլը օգնության կարիք է ունեցել՝ Աննան դիմել է իրենց՝ իրենք օգնել են, այսօր՝ վարչապետ Նիկոլը բոլոր հնարավոր միջոցներով ճնշում է գործադրում իրեն օգնած լրատվամիջոցների վրա և ամենակեղտոտ ձևով պիտակավորում նրանց։

Տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ, ովքեր ընդդիմադիր Նիկոլի նեղության ժամանակ կանգնել են նրա կողքին, այսօր դժգոհում են, որ վարչապետ նիկոլը նույնիսկ նրանց հեռախոսազանգերին չի պատասխանում , և այսպես շարունակ։

Վաղը, երբ Նիկոլը չի լինի երկրի ղեկավարը, այսօրվա բազմաթիվ պաշտոնյաներ ցուցմունք տալուց հայտարարություններ են անելու և ասելու են՝ տարբեր ապօրինությունների են դիմել Նիկոլի հրահանգով, որ Նիկոլի հիվանդ ցանկությունները ի կատար ածվեն, բայց Նիկոլը հրաժարվելու է խոստովանել, որ հրահանգները ինքն է տվել և գցում է նրանց։

Գցող և ուրացող մարդը երբեք չի կարող լավ ղեկավար լինել, երբեք՝ Նիկոլը վկա»։

Կիսվել