Մամուլ

Երասխի հատվածում մահացու վիրավորում ստացած Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր

Երասխի հատվածում մահացու վիրավորում ստացած Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր

News.am-ը գրում է․ Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը՝ Ռազմիկ Արշակյանը։

«Սամվելի ծնողները հաշմանդամ են։ Ընտանիքում աշխատում է նաև Սամվելի կինը, սակայն ապրում են սոցիալապես վատ պայմաններում»,-ասաց Ռազմիկ Արշակյանը։

sahman dirq 1

38-ամյա Սամվել Ալավերդյանը երկու տարի էր, ինչ ծառայության էր անցել Պաշտպանության բանակում որպես պայմանագրային զինծառայող։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից էր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:

Կիսվել