Մամուլ

«Եվս մի նվիրյալի վաղաժամ կորուստ մի ծանրացրու խղճիդ». Թամար Հովհաննիսյան

«Եվս մի նվիրյալի վաղաժամ կորուստ մի ծանրացրու խղճիդ». Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարուժան Պարսամի Ավետիսյան-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

“Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնքան է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու:

Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթելի մոլություն է – դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը – այդ չափով ենք մոտենում մենք ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում ու մեռնում ենք վաղ”:

Սա գրում է Վահան Տերյանը Նվարդ Թումանյանին ուղղված նամակում։ Հայրենիքի սիրույն զոհվում են զինվորները կռվի դաշտում, մտածող ու ազնիվ նվիրյալները թիկունքում` հանուն հայրենիքի գոյության ու հարատևության։

Բայց նրանք, որ ի պաշտոնե պատասխանատու պիտի լինեն յուրաքանչյուրի ու բոլորի ո’ւ հայրենիքի համար խիղճը ծախած, միմյանց հաջորդող մարմիններ են, բոլորը։

Նիկոլ Փաշինյան ուզեմ ես, թե չուզեմ այսօր դու ես պատասխանատու անձը։ Եվս մի նվիրյալի վաղաժամ կորուստ մի ծանրացրու խղճիդ վրա։ Քո ձեռքից եկածը արա, որ խղճիդ բեռը մի քիչ թեթևանա։ Այսքանը»։

Կիսվել