Մամուլ

Եվս մեկ կարկառուն. Դավիթ Հարությունյանը լքել է ՀՀԿ-ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. « Եվս մեկ կարկառուն. Դավիթ Հարությունյանը լքել է ՀՀԿ-ն:

«Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում Դավիթ Հարությունյանի կենսագրականում նշված է, որ նա 2019-ին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

Մինչդեռ հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Արփինե Հովհաննիսյանը դադարեցրել էր անդամակցությունը ՀՀԿ-ին, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը շարունակելու է մնալ Հանրապետական կուսակցության անդամ և կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի:

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է «Լույս» հիմնադրամի տնօրեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել