Մամուլ

Եվս մեկ էլիտար հարսանիք՝ «սևերի» մասնակցությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Եվս մեկ էլիտար հարսանիք՝ «սևերի» մասնակցությամբ։ Երեկ մենք գրել էինք, որ հարսանիքների սեզոնը բացվում է, և նշել էինք, որ առաջիկա օրերին 3 էլիտար հարսանիք է կայանալու Երևանում, բայց մեկը բաց էինք թողել։

Սեպտեմբերի 28-ին՝ կրկին «Դվինում», կայանալու է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորորդու՝ Աբրահամի, և ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Սամվել Ավետիքյանի դստեր՝ Մարիամի հարսանիքը։

Մոտ 400 հյուր է ներկա լինելու։ Եվ եթե սպասվող հարսանիքներին ավելի շատ «սպիտակներն» են լինելու, ապա այս հարսանիքին հիմնականում կլինեն «սեւերը», այդ թվում սպասվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը։

Կիսվել