«Ես տեսել եմ Ձեր ռեսուրսները և չեմ գայթակղվել». համացանցը ծաղրում է Արփինե Հովհաննիսյանի գրառումը
«Ես տեսել եմ Ձեր ռեսուրսները և չեմ գայթակղվել». համացանցը ծաղրում է Արփինե Հովհաննիսյանի գրառումը: ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին:
Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրառման վերջում՝ որպես հետգրություն, ավելացրել էր. «Եթե տղայի (նկատի ունի կալանավորված Նարեկ Մութաֆյանին-խմբ.) հանդեպ որևէ հետապնդում իրականացվեց, ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը»։
Առավել ուշ նա իր այս հետգրությունը հեռացրեց գրառման միջից, թեև այն մնացել է խմբագրման պատմության մեջ:
Արփինե Հովհաննիսյանի սկանդալային գրառման խմբագրման պատմությունը։ Չնայած դրան՝ այս արտահայտությունը դարձել է համացանցի օգտատերերի հումորային քննարկման թեմա:
«Ես տեսել եմ Ձեր ռեսուրսները և չեմ գայթակղվել». համացանցը ծաղրում է Արփինե Հովհաննիսյանի խոսքերը։
Աղբյուր՝ mamul.am