Ես սգում եմ Սպիտակի սարսափելի իրադարձության 30-ամյա տարելիցի կապակցությամբ.Սոսո Պավլիաշվիլի (Տեսանյութ)
Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Facebook սոցցանցի էջում տեսաուղերձ է տեղադրել, որում իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, ով 30 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ողբերգական երկրաշարժ էր վերապրել:
«Ես սգում եմ իմ թանկագին հայ ժողովրդի հետ Սպիտակում սարսափելի իրադարձության 30-ամյա տարելիցի կապակցությամբ: 1988թ-ն հիշում եմ ինչպես երեկ, անգամ Թբիլիսին էր ցնցվում: Ես հպարտությկամբ կարող եմ ասել, որ իմ հայրը՝ Ռամիլ Իոսիֆովիչը, մասնագիտությամբ ճարտարապետ, միանգամից վրացի գործընկերների հետ մեկնեց այդ սարսափելի ողբերգության վայր և գրեթե երկու շաբաթ այնտեղ էր: Երկնային թագավորություն բոլորին և մեծ խոնարհում բոլոր նարնց, ովքեր վերապրել են այդ աղետը: Թող երբեք դա չկրկնվի», – նշել է երգիչն իր տեսաուղերձում: