«Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը և լուծել երկրի հարցը»․ Սերժ Սարգսյանը՝ BBC-ին (Տեսանյութ)
«Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը և լուծել երկրի հարցը»․ Սերժ Սարգսյանը՝ BBC-ին (Տեսանյութ)
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանում, հարցազրույց է տվել BBC- ի նկարահանող խմբին՝ խոսելով պատերազմի, Նիկոլ Փաշինյանի և երկրում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:
BBC- ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Սարգսյանը պնդել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ցանկությունն ու հաշտեցման գործընթացն էր ստիպել իրեն մնալ իշխանության 2018-ին՝ նախագահի երկրորդ ժամկետից հետո:
Սակայն 2018-ի զանգվածային բողոքի ցույցերը, որոնք ավարտվեցին Սարգսյանի հրաժարականով և Փաշինյանի իշխանության գալով, որը թշնամու ծրագրի մի մասն էր, որպեսզի Փաշինյանը հանձնի Ղարաբաղը:
Սերժ Սարգսյանն ինքը, սակայն, չի պաշտպանում Ղարաբաղի կանխամտածված հանձնման վերաբերյալ տեսությունները և տեղի ունեցածը համարում է ոչ թե որպես ստոր ծրագիր, այլ կոպիտ սխալների և հիմարության արդյունք:
«Մենք չենք պնդում, որ ռազմական գործողությունները սկսվել են միայն և միայն Հայաստանի սխալների արդյունքում: Ոչ, Ադրբեջանը միշտ ցանկացել է հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- նշել է Սարգսյանը:
Բայց 2020թ-ի սեպտեմբերին նոր պատերազմի բռնկմանը միջազգային հանրության կողմից կոշտ արձագանքի բացակայության պայմաններում, Սարգսյանը մասամբ մեղադրում է Փաշինյանին: Նա դա կապում է նոր կառավարության կոպիտ արտաքին քաղաքական սխալների հետ, որի ողնաշարը լիբերալ ակտիվիստներն էին ՝ առանց պետական և դիվանագիտական ծառայության փորձի:
«Նրանք բանակցությունները տարան փակուղի՝ հայտարարելով, որ հակամարտությունը պետք է լուծվի «արդարության սկզբունքի» հիման վրա, այլ ոչ թե նախկինում հաստատված շրջանակի»,- հավելել է նախկին նախագահը:
Սարգսյանը նշել է, որ իրենք շատ կառուցողական և դինամիկ բանակցություններ են ունեցել և ոչ ոք չի կարող իրենց մեղադրել «ոչ մի թիզ հող» գաղափարին հավատարիմ մնալու կամ բանակցային գործընթացը դիտավորյալ հետաձգելու մեջ:
«Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց հարցը լուծել այնպես, որ մենք այդպիսի ճակատագրի չարժանանանք »,- հավելել է Սերժ Սարգսյանը:
Տեսանյութը ստորև