Մամուլ

«Ես հիմա ուղիղ դիմում եմ այն տղամարդկանց, որոնք իրենց տղամարդ են զգում, այդ ամպագոռգոռ խոսացողներին». Ռազմիկ Գասպարյան

«Ես հիմա ուղիղ դիմում եմ այն տղամարդկանց, որոնք իրենց տղամարդ են զգում, այդ ամպագոռգոռ խոսացողներին». Ռազմիկ Գասպարյան

168.am-ը գրում է․ Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռազմիկ Գասպարյանը թեպետ այս պահին բնակվում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն ուշիուշով հետևում է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների շուրջ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին, հայտարարություններին:

«Ես չեմ կարող չհետևել Ապրիլյան պատերազմի շուրջ իրադարձություններին, քանի որ դա իմ կյանքն է, երկրորդ՝ իմ կողքին կռված և ապրող տղերքի կյանքն է, նաև՝ կռված և զոհված տղերքի չապրած կյանքն է: Նրանք իրենց չապրած կյանքը բաշխեցին բոլորիս, և եթե հիմա մենք չհետևենք այդ ամեն ինչին՝ հանձին ինձ և իմ մարտական ընկերների, նրանց արածը կընկնի ջուրը, որովհետև եթե մենք չպահենք դա, ոչ ոք չի պահելու դա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի մասնակիցը:

Անդրադառնալով եզրակացության հրապարակումից առաջ հնչող հայտարարություններին, թեմայի քաղաքական շահարկումներին, Ռազմիկ Գասպարյան ասաց, որ ՀՀ–ում առկա քաղաքական թեմաները մեկնաբանելը և դրանց խառնվելը նպատակահարմար չի համարում:

«Բայց այս ամեն ինչի, շահարկումների հետ կապված մեկ դիտարկում ունեմ. կա, չէ՞, մեր երկրում նախկիններ-ներկաներ, ապագաներ, չգիտեմ՝ նման բաներ, իմ կարծիքով, իրենք մի բանի համար են շահարկում Ապրիլյան պատերազմը, որ իրենց «ոտքի տակի հողն» ավելի պնդանա: Այսինքն, այս ամեն ինչը նրա համար է, որ ասեն՝ նախկինները վատն էին, վատն էին, վատն էին…

Ես հիմա չեմ ասում, որ նախկինները լավն էին, ներկաները՝ վատը: Դա ինձ բացարձակ հետաքրքիր չի, աթոռին ով ուզում է՝ նստած լինի, ես քաղաքականության մեջ չկամ, ինձ քաղաքական թեմաները չեն հետաքրքրում, ես դրանով չեմ զբաղվել և չեմ զբաղվում:

Պարզապես իմ կարծիքն է՝ Ապրիլյան պատերազմը շահարկվում է քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Ինչ վերաբերում է եզրակացությանը, ես այդ եզրակացություն ասվածին շատ լուրջ չեմ վերաբերվում, որովհետև դա միֆ է: Երբ  հիշում եմ հանձնաժողովը ստեղծելու պատճառները, թե ինչի համար էին ուզում այն ստեղծել, մտածում և հասկանում եմ, որ իրենք պետք է աղմկահարույց հայտարարություններ անեին, որ, օրինակ, Կարեն Կարապետյանն ասել է՝ վառելիք չի եղել, անորակ է եղել, կամ՝ հաց չի եղել:

Այդ եզրակացությունները և արտահայտությունները, որ իրենք անում էին, զուտ իրենց իշխանությունը պահելու համար էին անում:

Ինչ վերաբերում է նրան, թե հաց չի եղել, վառելիք չի եղել, ես հիմա ուղիղ դիմում եմ այն տղամարդկանց, որոնք իրենց տղամարդ են զգում, այդ ամպագոռգոռ խոսացողներին, թող գտնվի իրանցից մեկը, որը կկարողանար Մատաղիսից Թալիշ ոտքով կամ մեքենայով գար և հաց բերեր:

Մենք հաց բերող ունեինք՝ Գոռ Կիրակոսյանը, ով ապրիլի 5-ին հակառակորդի արձակած արկից զոհվեց Մատաղիսի մարտական դիրքեր իր զինակից ընկերներին սնունդ հասցնելու ճանապարհին։ Կամ՝ Հայկ Թորոյանը, ով զոհվում է զինամթերք հասցնելու ճանապարհին:

Մեր ազգի մեջ վերջնական պետք է մտցնել, որ պատերազմական իրավիճակներում զինվորը կարող է և՛ սոված մնալ, և՛ փամփուշտը վերջանա, այսինքն՝ իրավիճակից դրդված: Փամփուշտը վերջանալու հատկություն ունի, այն անսահմանափակ չի լինում, եթե անգամ վերցնենք կանոնագիրքը, դիրքային ծառայության կազմակերպումը, սահմանված չափ գոյություն ունի:

Կիսվել