Ժամանց

Ես խմում էի, որ խեղդեի ցավերս, բայց այդ գրողի տարածները լողալ սովորեցին․ Ֆրիդա Կալո

Ես խմում էի, որ խեղդեի ցավերս, բայց այդ գրողի տարածները լողալ սովորեցին․ Ֆրիդա Կալո

Ֆրիդա Կալո դե Ռիվերա մեքսիկացի նկարչուհի` առավել հայտնի իր բազմաթիվ դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով ոգեշնչված աշխատանքներով:

Ֆրիդա Կալոն պատկերում էր ինքն իրեն ու իր կյանքից իրադարձություններ իր նկարներում, դրանք հաճախ երկիմաստ էին: Նա չէր օգտագործում այն միայն իր անհատական փորձառությունը ցույց տալու համար, այլ հարցեր էր բարձրացնում մեքսիկայի հասարակության և դրա մեջ ինքնության կառուցման, հատկապես սեռի, ռասայի և սոցիալական դասի մասին։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Ֆրիդա Կալոյի ամենահայտնի թևավոր խոսքերից մի քանիսը։

1. Ոչինչ մնայուն չէ: Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ շարժվում է, ամեն ինչ լուծվում է, ամեն ինչ ճախրում է ու ամեն ինչ անցնում է։

2. Ի վերջո մենք կարողանում ենք դիմանալ այն բաներին, որոնք կարծում էինք չենք կարողանա հաղթահարել։

3. Ոտքեր, ինչի՞ համար եք դուք պետք, եթե ես կարողանում եմ թռչել։

4. Չկա ծիծաղից ավելի թանկ բան. նրա օգնությամբ հնարավոր է պոկվել սեփական մարմնից և դառնալ անկշիռ:

5. Ես խմում էի, որ խեղդեի ցավերս, բայց այդ գրողի տարածները լողալ սովորեցին:

6. Ես նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է, որ նրանք երբեք չեն մահանա:

7. Իմ կյանքում երկու ողբերգություն է եղել. նախ ես ընկա ավտոբուսի տակ, հետո՝ Դիեգոյի:

8. Դու արժանի ես այնպիսի մեկին, որը կընդունի քեզ նույնիսկ, երբ ինքդ շփոթված ես, որը կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս ու այն բոլոր պատճառներով, որոնց վախից գիշերներն արթնանում ես ու այն հրեշներով, որոնք չեն թողնում, որ քնես:

9. Նախկինում ես կարծում էի, որ ես աշխարհի ամենատարօրինակ մարդն եմ: Բայց հետո իմ մոտ միտք ծագեց, որ աշխարհում այնքան մարդ կա, և հավանաբար կա ևս մեկ նույնքան տարօրինակը, ինչպիսին ես եմ:

10. Ես ողջ մնացի և գումարած դրան՝ պատճառ ունեմ ապրելու համար: Հանուն գեղանկարչության:

Ֆրիդան իր վերջին գրառման մեջ ասել է. «Հուսով եմ, որ հեռանալը հաջող կլինի և ես այլևս չեմ վերադառնա»:

Կիսվել