ՄամուլՇոու-բիզնես

«Ես լավ եմ զգում ինձ»․ Հովհաննես Ազոյանը՝ երեկվա ծեծի մասին

«Ես լավ եմ զգում ինձ»․ Հովհաննես Ազոյանը՝ երեկվա ծեծի մասին:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծել են ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանին: Դեպքը տեղի է ունեցել ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, որտեղ Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հովհաննես Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Հովհաննես Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել դեպքի վայր ժամանած ոստիկաններին։

Hraparak.am-ը կապ հաստատեց Հովհանենս Ազոյանի հետ՝ հասկանալու, թե որն է  եղել միջադեպի պատճառը։

Ազոյանն ասաց, որ հարցազրույց չի ցանկանում տալ՝ խոստանալով․ «Հետո կասեմ, հետո կիմանաք բոլորդ»։

Հարցին՝ վնասվածքներ ունի՞ ինքը հիմա, Ազոյանն ասաց, որ ոչ, իր հետ ամեն ինչ նորմալ է։

Այնուհետև Ազոյանը, չցանկանալով այլ հարցերի պատասխանել, ընդամենը ասաց․ «Ես լավ եմ զգում ինձ»։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել