Ես՝ որպես Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է բոլորիս․ Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)
Ես՝ որպես Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է բոլորիս․ Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)
Բոլոր նրանք, ովքեր մեզանից սպասում էին գործողություններ, ասում եմ՝ մեկնարկը տրված է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Վճռականության պակաս բացարձակ չկա, մենք հետեւողականորեն գնալու ենք մինչեւ վերջ: Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խաբել է բոլորիս։
Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ։ Արցախի հարցում ՔՊ-ն որդեգրել է հստակ դիրքորոշում՝ «Անջատում հանուն փրկության»:
Եվ հիմ այդ գաղափարը մերժելի է ՔՊ-ի համար եւ նրանք պատրստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ մի քանի օրից օրերին հանրությունը կտեսնի պայքարի տարբեր ձևեր, հետո կհավաքվեն այստեղ:
Հարցին, թե ինչի՞ են սպասում, Թովմասյանը պատասխանեց. «Մենք սպասում ենք կրիտիկական զանգվածի ձեւավորման գործընթացի արդյունավետ իրականացմանը: Ամեն օր մենք ունենք թվի ավելացում: Սա մեր պայքարի մեկնարկն է:
Ես կարծում եմ՝ քաղաքացիները կմիանան եւ մենք կկարողանանք իրականացնել մեր վճռական քայլերը: Դրա համար անհրաժեշտ է քաղաքացիների կոնսոլիդացիա: Եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, դու չես կարող փոխել:
Երբ դրսեւորեց այդ ցանկությունը, առաջնորդողը կա: Կտրուկ քայլերի էլ ականատես կլինեք»:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում