Ենթադրում եմ՝ ջրից եմ թունավորվել, քաղաքում ինչ-որ բան կա, ուղղակի դեռ չեն բարձրաձայնում․ Ինգրիտ Կոկչյան
Ենթադրում եմ՝ ջրից եմ թունավորվել, քաղաքում ինչ-որ բան կա, ուղղակի դեռ չեն բարձրաձայնում․ Ինգրիտ Կոկչյան
Tert.am Life-ը գրում է․ Ինգրիտ Կոկչյանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ թունավորվել է և ահազանգել, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում շատ երեխաներ կան։
Tert.am Life-ի հետ զրույցում Ինգրիտն ասաց, որ ենթադրում է՝ ջրից է թունավորվել, բայց դա հստակ չէ, քանի որ բուժզննության արդյունքում իրեն հստակ պատասխան չեն տվել։
«5 օր է՝ այս վիճակում ենք։ Ես էլ, աղջիկս էլ թունավորվել ենք՝ չնայած երկուսս էլ շատ ուժեղ օրգանիզմ ունենք։ Էսպիսի բան չի եղել, որ ինչ–որ մի բան այսքան ծանր տանենք։
Անգամ եղել են դեպքեր, նույն ուտելիքից այլ մարդիկ թունավորվել են, ինձ վրա չի ազդել, իսկ հիմա բավականին ծանր եմ տանում։ Ստամոքսի ուժեղ ցավեր ունեմ։ Ես Երևանում ջուր էի խմել, արդեն սրտխառնոցով մեկնեցի Ստեփանակերտ՝ իմանալով, որ երկար չեմ հիվանդանում, մտածում էի շատ արագ կկազդուրվեմ։
Ստեփանակերտում ինքնազգացողությունս վատացավ, շտապ օգնությամբ տարան հիվանդանոց, կաթիլային միացրեցին, վերադարձա Երևան, երեկ ջուր եմ խմել, կրկին ինքնազգացողությունս վատացել է»,– ասաց նա ու հավելեց, որ իր ծանոթների շրջանում ինքը միակ մարդը չէ նման խնդրով։
«Մեր դայակի երեխաները հիմա գտնվում են Նորքի ինֆեկցիոնում։ Ես կապի մեջ եմ իր հետ, ասում է՝ հիվանդանոցը լիքն է, սակայն տարբեր հատվածներից են երեխաների բերում, այսինքն՝ շրջանը հստակ չէ։ Անալիզների պատասխաններն ուշացնում են, երեխաները փսխում են, փորլուծություն ունեն, ստամոքսի ուժեղ ցավեր, ջրազրկում։ Ես մարզիկ ընկերներ ունեմ, որոնք առողջ օրգանիզմ ունեն, բայց հիմա նույն խնդիրն ունեն։
Կան մարդիկ ասում են՝ գուցե արևահարվել է, մի բան այն չի կերել, բայց բացառում ենք այդ տարբերակը»,– ընդգծեց Ինգրիտը։
Նրա խոսքով՝ իր ախտորոշումն էլ դեռ հստակ չէ․ «Ինձ համար նախնական ախտորոշում են գրել, որը ոչինչ չի ասում, խոսում է միայն իմ սիմպտոմների մասին։ Դա գրեցին ուղղակի արյան անալիզի հիման վրա, չեն ուսումնասիրել։
Ենթադրում եմ՝ քաղաքում ինչ–որ բան կա, ուղղակի դեռ չեն բարձրաձայնում, բայց պետք է բարձրաձայնեն, որպեսզի մարդիկ իմանան, օրինակ, շշալցված ջուր խմեն։ Միգուցե իմ ենթադրությունը սխալ է, բայց զուգադիպությունների շարք է, որոնք համադրելով գալիս եմ այս պատկերին։ Իսկ եթե ջրի հետ կապված որևէ խնդիր չկա, թող պարզաբանում տան, մարդիկ այդ հարցում հանգիստ լինեն»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում