Մամուլ

ԵՄ-ն դիմում է Երևանին և Բաքվին․ հայտարարություն

ԵՄ-ն դիմում է Երևանին և Բաքվին․ հայտարարություն

Եվրամիությունը խորապես ափսոսում է երեկ Ղարաբաղում (որտեղ տեղակայաված է ռուսական խաղաղապահ զորախումբը) տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ 

Այս մասին ասվում է ԵՄ դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ”

«Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն դրսևորել՝ կանխելու ցանկացած հետագա գործողություն, որը կարող է ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և վտանգել խաղաղ գործընթացը։ 

Եվրամիությունը ափսոսում է բռնության երեկվա բռնկումը և կոչ է անում մանրակրկիտ հետաքննել դրա բոլոր հանգամանքները», – ասվում է Ստանոյի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Արդյունքում, ցավոք, զոհվել է երեք ոստիկան, ևս մեկը` վիրավորվել է։

Ադրբեջանական կողմն, իր հերթին, հայտնել է իր բանակի երկու զինծառայողի մահվան մասին։

Կիսվել