Մամուլ

Եղել է կրկնակի քվեարկության 51 դեպք

Ավարտվեցին ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն ընտրախախտումների վերաբերյալ ծանուցումները շարունակում են ավելանալ։ Ըստ Քննչական կոմիտեյի տվյալների` այսօր` ժամը 12-00-ի դրությամբ գրանցվել է  55 դեպք։ Դրանցից շատերը պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում:

Եվս 6 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 51-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Ըստ նրանց տվյալների` մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել