Մամուլ

Եկեղեցուն հարակից տարածքում ծառից կախված հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի․ նա իր մորը նամակ է թողել

Եկեղեցուն հարակից տարածքում ծառից կախված հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի․ նա իր մորը նամակ է թողել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վաչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Բագրատ Գիշյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սյուզաննա Տ․-ի մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը, իսկ նա երեկ, ժամը 15։00-ի սահմաններում տանից դուրս էր եկել և չէր վերադարձել։

Կիսվել