Մամուլ

Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են. մարզպետը Սյունիքի դեպքերի մասին

Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են. մարզպետը Սյունիքի դեպքերի մասին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է։

«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են:ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետը և ասաց, որ այս պահին բարձրանում է Սև լիճ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:

Մինչդեռ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը հայտարարել էր, որ Հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ՝ առանց որեւէ կրակոցի։

սահման զորքեր

«Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին»,- «Փաստինֆո»-ին ասել է Մենուա Հովսեփյանը։

Իսկ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ նշել է, որ հակառակորդը Քելբաջարի կողմից է առաջ եկել Իշխանասար 200-ից ավելի զորքով և կտրել են մեր դիրքերը Հայաստան բերող ճանապարհից:

Կիսվել