«Եկել ենք Տավուշի մարզ՝ տեղում ուսումնասիրելու և հասկանալու իրավիճակը». Աննա Կոստանյան
«Եկել ենք Տավուշի մարզ՝ տեղում ուսումնասիրելու և հասկանալու իրավիճակը». Աննա Կոստանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ու գործընկերս` պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը եկել ենք Տավուշի մարզ` տեղում ուսումնասիրելու և հասկանալու իրավիճակը։
Սուտ, թե ճիշտ, կպարզենք այստեղ։ Արդեն մարդ չգիտի՝ ում հավատա, ում չէ։ Ո՛չ պաշտոնական տեղեկատվությունն է արժանահավատ, ո՛չ Չպաշտոնական: Պիտի աչքով տեսնես, լսես, որ հավատաս։
Հ.Գ. Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչն է հերքվում, ինչը` ոչ։ Բառերն ու շարահյուսությունը մեծ նշանակություն ունեն, ոչինչ չպետք է վրիպի ուշադրությունից, ոչ մի ստորակետ»: