Մամուլ

ԵԼՔ խմբակցությունը նախաձեռնել է բողոքի ակցիա ընդդեմ «Sanitek Armenia» ընկերության. վերջինս դրժել է խոստումը

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շուրջ 10 օր առաջ քաղաքի հակահիգենիկ վիճակից անհանգստացած այցելեցի Sanitek Armenia ընկերություն։ Այն ժամանակ ասացին, որ կա տեխնիկական խնդիր՝ մեքենաների հետ կապված, և ինձ խոստացան, որ մեկ-երկու օրվա ընթացքում վիճակը էապես կկարգավորվի և աղբահանման բնականոն ընթացքը կապահովվի։

Ինչպես տեսնում ենք, խնդիրը լուծում չի ստացել։

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը նախաձեռնել է բողոքի ակցիա ընդդեմ Sanitek Armenia ընկերության գործունեության»։

Կիսվել