Եթե պատրաստ եք չոքած կամ չորեքթաթ ապրել, գնացեք, ընտրեք այս քաղաքական թիմին. Ռոբերտ Քոչարյան
Եթե պատրաստ եք չոքած կամ չորեքթաթ ապրել, գնացեք, ընտրեք այս քաղաքական թիմին. Ռոբերտ Քոչարյան
Այո, մեր բանաձեւը արժանապատիվ խաղաղությունն է լինելու, որովհետև կարող է խաղաղություն լինել նաև անարժանապատիվ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրել, միգուցե դա էլ է խաղաղություն: Եթե պատրաստ եք նման խաղաղությանը, ուրեմն գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին եւ չորեքթաթ ապրեք ամբողջ կյանքում: Այո, արժանապատիվ խաղաղություն ենք մենք բերելու»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք իր իշխանության գալու դեպքում այլ փաստաթղթեր չեն ստորգրվելու, Քոչարյանը պատասխանեց.
«Քիչ ենք զիջե՞լ, էլի պիտի զիջե՞նք, եթե սրանք մնան, զիջելու են, ինչ ասես անելու են: Իրենք տեսել են, որ քաղաքականապես մարսում են դա եւ կարող են անել ամեն ինչ»: