«Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք». Դավիթ Տոնոյանի մոտ քննարկվել է իրավիճակը (Տեսանյութ)
«Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք». Դավիթ Տոնոյանի մոտ քննարկվել է իրավիճակը (Տեսանյութ)
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: ԱԹՍ-ներից մեկն ընկել է ՀՀ տարածքում:
«Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում է, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ, տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է:
ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ է ցանկացած վայրկյանի, երբ հակառակորդը փորձի պետական սահմանը խախտել, առկա բոլոր ուժերով կհասնենք հուժկու հարված եւ կկիրառենք զինանոցում գտնվող բոլոր զենքի տեսակները»,-ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Նաեւ նշվեց. «Գիտենք իրենց բոլոր կրակային դիրքերի տեղերը: Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք: Հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու»:
Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
Տեսանյութը ստորև