«Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ուրեմն խաղաղություն չի լինի»․ Ալիև
«Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ուրեմն խաղաղություն չի լինի»․ Ալիև
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 3-ին օկուպացված հայկական Շուշիում «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովում, որը նվիրված է Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդարի 100-ամյակին։
«Կան երկրներ, որոնք խաղաղության պայմանագիր չեն ստորագրել։ Մենք դա գիտենք պատմությունից, բայց դա լավ չի լինի ոչ Հայաստանի, ոչ տարածաշրջանի, և, իհարկե, ոչ էլ Ադրբեջանի համար։
Ուստի մենք դեռ հույս ունենք, որ նրանք խոհեմություն կդրսևորեն և չեն դիմի նույն մարտավարությանը, որը կիրառել են օկուպացիայի ժամանակ՝ նախկին Մինսկի խմբի ժամանակ»,- ասել է ադրբեջանական պետության ղեկավարը։