Աշխարհ

Եթե ժամանակին նրանք հետևեին իմ խոսքերին և լքեին մեր հողերը, ապա այսպիսի ողբերգական վիճակում չէին հայտնվի. Ալիև

Եթե ժամանակին նրանք հետևեին իմ խոսքերին և լքեին մեր հողերը, ապա այսպիսի ողբերգական վիճակում չէին հայտնվի. Ալիև

«Այսօր Հայաստանն արդեն բացահայտ խոստովանում է, որ չի կարող ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, պաշտպանել իր սահմանները, ապրել իր հաշվին: Այդ պայմաններում անկախության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է Ալիևը Արցախյան պատերազմի զոհերի ընտանիքների հետ հանդիպմանը:

Ալիևի խոսքով՝ «օկուպացիոն քաղաքականության» հետևանքով «Հայաստանն անվանել անկախ երկիր՝ միանգամայն անհիմն է»:

aliev ilham

«Քանի որ անկախ պետությանը բնորոշիչների բացարձակ մեծամասնությունը հայկական պետությունը չունի,- ասել է Ալիևը: – Եթե ժամանակին նրանք հետևեին իմ խոսքերին և լքեին մեր հողերը, ապա այսպիսի ողբերգական վիճակում չէին հայտնվի»:

Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլացիայի մասին ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեր կողմից պատերազմի դադարեցումը բացարձակապես խելամետ էր:

Եթե պատերազմը շարունակվեր, մենք կարող էինք բախվել բարդությունների Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Քաշաթաղ) շրջանների ազատագրման հարցում: Այդ տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին մեզ համար խնդիր դառնալ: Բացի այդ ձմեռ էր մոտենում»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է Ալիևը:

Կիսվել