Ազատ խոսքՄամուլ

Եթե երեկվա վրաերթից հետո, Փաշինյանը հրաժարական չտա, ապա մեր երկիրը դառնալու է Զիմբաբվե

Եթե երեկվա վրաերթից հետո, Փաշինյանը հրաժարական չտա, ապա մեր երկիրը դառնալու է Զիմբաբվե

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2007թ Լիտվայի գյուղերից մեկում ոստիկանները մահացու վրաերթի էին ենթարկել երեխաներին: Հաջորդ օրը երկրի ոստիկանապետ Ռայմոնդաս Շուկիսը հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից:

2020թ Պորտուգալիայի ոստիկանապետի ավտոմեքենան, սլանալով 166 կմ/ժ արագությամբ, վրաերթի էր ենթարկել ճանապարհաշինարարին: Վերջինս մահացել էր, իսկ ոստիկանապետ Էդուարդո Կաբրիտան հրաժարականի դիմում էր ներկայացրել:

2017թ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին մահացու վրաերթի էր ենթարկել Հրազդանի բնակիչ Վալերի Թորոսյանին: Արամ Դանիելյանը հանրային ճնշման ներքո հրաժարական տվեց:

sona mnatsaakanyan

Աշխարհում պաշտոնյաների մասնակցությամբ մահվան ելքով վրաերթեր շատ են լինում: Սովորաբար, նորմալ երկրներում այդօրինակ վրաերթերից անմիջապես հետո, պաշտոնյաները հրաժարական են տալիս:

Սակայն, լինում են նաև բացառություններ: Օրինակ՝ Զիմբաբվեի երկարամյա դիկտատոր Ռոբերտ Մուգաբեն համարվում է մահվան ելքով վրաերթերի անվերապահ առաջատարը:

Սակայն, ի տարբերություն Լիտվայի, Պորտուգալիայի և, նույնիսկ՝ նախկին Հայաստանի պաշտոնյաների, Մուգաբեն հրաժարականի մասին անգամ չէր մտածում, քանզի այդպիսին է Զիմբաբվեն: Այդպիսին են նաև Հյուսիսային Կորեան, Կուբան, Բելառուսն ու Ռուսաստանը: 

Ասածս այն է, որ, եթե երեկվա մահվան ելքով վրաերթից հետո, Փաշինյան Նիկոլը հրաժարական չտա, ապա մեր երկիրը դառնալու է Զիմբաբվե: Խոսքերս հիշեք:
Հիշեցնեմ նաև, որ Զիմբաբվեն հայտնի է կանիբալիզմով (մարդակերությամբ):

Կիսվել