Եթե Արցախում առաջիկայում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա սուր պատասխան կլինի. ռուս ռազմական փորձագետ
Եթե Արցախում առաջիկայում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա սուր պատասխան կլինի. ռուս ռազմական փորձագետ
Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անվտանգության միակ երաշխավորն են:
Փորձագետը կարծում է, թե Թուրքիան կարող է շարունակել պրովակացիայի ենթարկել Ադրբեջանին, սակայն ընդգծում է՝ կողմերը հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել ռուս խաղաղապահների դեմ արված որեւէ քայլ:
«Եթե խաղաղպաահների ուղղությամբ կրակոցներ լինեն, հեղինակները կպատժվեն: Հիշեք՝ ինչ եղավ 2008 թվականին Հարավային Օսեթիայում: Այստեղ բոլորը հիշում են այդ փորձը: Թուրքիան չկարողացավ իր խաղաղապահներին բերել Ղարաբաղ:
Ստացվում է՝ հաղթեց Ռուսաստանը, իսկ պարտվեց Թուրքիան: Հենց այդպես էլ եղել է, հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանը, իսկ պարտվել՝ Թուրքիան: Ահա այս կոնֆլիկտի արդյունքը: Եկեք վերջակետ դնենք այստեղ», – նշեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում