Եզդիական տաճարում ասեղ գցելու տեղ չկար. աշխարհի տարբեր անկյուններից ժամանած եզդիները նշում էին աշխարհի արարաման օրը
Եզդիական տաճարում ասեղ գցելու տեղ չկար. աշխարհի տարբեր անկյուններից ժամանած եզդիները նշում էին աշխարհի արարաման օրը
Shamshyan.com-ը գրում է․ Եզդիների ազգային Նոր տարին՝ Մալաքե Թաուսը մեկնարկում է կրոնական ծիսակարգով․ նախ տաճար են բերվում գլխավոր հրեշտակի՝ Մալաքե Թաուսի մասունքները, հագուստն ու իրերը։
Հայաստանում գլխավոր ծիսակատարությունը նշում են Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների եզդիական տաճարում, որն ամենամեծն է աշխարհում։
Ըստ ծիսակարգի՝ բացվում են հրեշտակապետի մասունքները, հետո եզդիները օրհնություն են ստանում ու շնորհավորում միմյանց։
Եզդիների ամենակարևոր տոնը գլխավոր տաճարում նշելու և օրհնություն ստանալու համար ամեն տարի Հայաստան են գալիս եզդիական համայնքի ներկայացուցիչներ տարբեր երկրներից։
Ամեն տարի տոնը նշում են ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը։ Եզդիական տոնացույցում այս ամսաթիվը համարվում է աշխարհի արարաման օրը․ Աստված արարում է աշխարհը և Մալաքե Թաուսին ուղարկում երկիր՝ իր ժողովրդին առաջնորդելու։
Բանավոր որոշ լեգենդներում հենց սիրամարգի տեսքով հրեշտակապետն է արարիչը։
Տեսանյութը ստորև