«Դրանք օգնելու են քեզ հաղթահարել դժվարություն, արգելք, բամբասանք ու չարախոսություն»․ Արմինկայի հուզիչ գրառումը՝ որդուն
Երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում որդու լուսանկարն է տեղադրել և շնորհավորել նրան, ծննդյան օրվա կապակցությամբ՝ լուսանկարին կից, կատարելով հուզիչ գրառում․
«Իմ բարի՜, լուսավո՜ր ու խելացի՜ տղա, այսօր դու 9 տարեկան ես: Աստված քեզ օժտել է ուժեղ կամքով ու ընդգծված բնավորությամբ: Իսկ ես քո մեջ սերմանում եմ Հավատք, մարդասիրություն, ներողամտություն ու լավատեսություն: Դրանք են, որ օգնելու են քեզ այս կյանքում հաղթահարել ցանկացած դժվարություն, արգելք, բամբասանք ու չարախոսություն… Ես ամեն օր աղոթում ու ապաշխարում եմ մեզ համար։ Շնորհավո՜ր Տարեդարձդ, իմ երջանկությու՜ն»: