Դպրոցներում նոր կարգ կգործի. ինչ որոշում է կայացվել
Դպրոցներում նոր կարգ կգործի. ինչ որոշում է կայացվել
ԿԳՄՍ նախարարությունը դպրոցների կառավարման համակարգում նոր մոտեցում է որդեգրել։ Նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից:
Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես ներմուծվում է դպրոցների միացյալ եւ առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է:
Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձեւավորվում է 3 տարի ժամկետով` իբրեւ առանձին հաստատության խորհուրդ` առնվազն 3 հազար բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրեւ միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար:
Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ: Խորհրդի անդամներին առաջադրում են ԿԳՄՍ նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան), մանկավարժական եւ ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:
Այս կարգի փոփոխությամբ պետությունն ուզում է ուղղակիորեն միջամտե՞լ տնօրենների նշանակման գործընթացին, թե՞ ոչ։