«Դպրոցների հարգելի տնօրեններ, 63 տարեկան մանկավարժներին աշխատանքից ազատելու որևէ մեկի հանձնարարականի մի ենթարկվեք». Բախշյան
«Դպրոցների հարգելի տնօրեններ, 63 տարեկան մանկավարժներին աշխատանքից ազատելու որևէ մեկի հանձնարարականի մի ենթարկվեք»։ Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը գրել է․
«Դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժի գործատուն դո՛ւք եք, այդ լիազորությունը օրենքով ձեզ է տրված։ Նրանց հետ աշխատանքային պայմանգիր կնքողը դո՛ւք եք, դուք եք որոշում 63 տարեկանից հետո այդ մանկավարժը ունա՞կ է աշխատել, թե՝ ոչ։
Հետևաբար, 63 տարեկան մանկավարժներին անխտիր աշխատանքից ազատելու որևէ մեկի, ներառյալ մարզպետի թեկուզ գրավոր (ինչպես Կոտայքի մարզպետի դեպքում), հանձնարարականի մի՛ ենթարկվեք, որովհետև «Ստուգումների մասին» օրենքով, ձեր դպրոցների կանոնադրությամբ դուք կարող եք չկատարել վերադասի անօրինական հրամանները։
Ստորև Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումն եմ դնում, որպեսզի դուք հիմնավորեք վերադասի հրամանը չկատարելու ձեր իրավունքը, եղե՛ք օրինապաշտ ու կրթության գործընթացին ծառայող նվիրյալ, բայց 63 տարին լրացած մանկավարժների հետ աշխատանքային պայմանագրերը հեշտությամբ մի խզեք։
ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թ․ N991 որոշմամբ՝
«Հոդված 114. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
4. Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել՝
5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:
Այս գրառմանս առիթը Արզնիի առողջարանում հանգստացող մանկավարժների հետ զրույցն էր, ընդ որում Կոտայքի մարզից էր ուսուցչուհին, որի հետ մարզպետի գրավոր հանձնարարականի հիման վրա, որը ամիսներ առաջ հայտնվեց համացանցում, օգոստոսի 30-ին պատրաստվում են խզել աշխատանքային պայմանագիրը»։