Մամուլ

Դպրոցական ավարտական խնջույքից հետո հոսպիտալացվել է 14 մարդ

Դպրոցական ավարտական խնջույքից հետո հոսպիտալացվել է 14 մարդ

Կոտայքի մարզում վերջին զանգի խնջույքից հետո ինքնազգացողության վատացմամբ պայմանավորված ներկաները սկսել են դիմել բուժհաստատություններ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 6-ի Ժամը 17:45-ի դրությամբ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 14 հիվանդ:

«2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր:

Միջոցառման հաջորդ օրը ներկաներից դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ:

kin hivandanoc

Վերջիններս ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում: Հունիսի 6-ի Ժամը 17:45-ի դրությամբ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 14 հիվանդ»,-ասված է հաղորդագրությունում:

Տուժածները ստանում են համապատասխան բուժում, վիճակները գնահատվում է միջին ծանրության: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից հիվանդներից լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են կենսանմուշներ և խմելու ջրի նմուշ։

Դեպքի մասին տեղեկատվությունը տրամադրվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:  Աշխատանքները շարունակվում են:

Կիսվել