Մամուլ

«Դու նախարար ե՞ս, թե՞ հայաթի ջադու պառավ, ա՛յ անասուն» վիճակ

«Դու նախարար ե՞ս, թե՞ հայաթի ջադու պառավ, ա՛յ անասուն» վիճակ

Լուսինե Կեսոյանի ֆեյսբուքյան գրառումը

«Շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը».

Արսեն Թորոսյան 04.05.2020 Փաստորեն, նիկոլականները նաև նավսում են, սրանք լրիվ չարիք են, կատարյալ գլխակեր, սրանցից հեռու է պետք մնալ ու չփորձել անգամ բառ ասել, այլապես… Հենց Կարեն Վարդանյանի մահվան լուրը լսեցի, միանգամից, ցավոք, սա հիշեցի, որովհետև էդ ժամանակ ապշել էի` անմակարդակությանն էլ չափ կա. նախարար, ու է՜դ կարգի պատասխան առողջ միտք հնչեցնողին, լրիվ` «դու նախարար ե՞ս, թե՞ հայաթի ջադու պառավ, ա՛յ անասուն» վիճակ:

Իսկ պառավական անեծքի ու նավսի պատճառն այն էր, ինչ նաև ես էի ասում, որ կորոնավիրուսը բլեֆ է, նիկոլն ու իր հետ փող լափող առողջապահության նախարար կարգված ստահակն են արհեստական փսիխոզ ստեղծում, մահերը գրում կորոնավիրուսի տակ` ինչ է թե` վարկեր, փողեր, միլիոնավոր դոլարներ են ստացել` ջրեն-լափեն:

Ու արդյունքում տնտեսություն ու պետություն են ոչնչացնում: Եվ ահա… երկու ամիս անց Կարեն Վարդանյանն այլևս չկա, մի լուրջ քննադատողից ազատվեցին: Ես իմ էջում որևէ մեկին շեյր չեմ անում` էդ ո՛վ պիտի լինի, որ իմ կողքին կամ իմ փոխարեն դնեմ. բացառություններից մեկը Կարեն Վարդանյանի` բանակի թերացումներին առնչվող հարցազրույցն էր. սա ևս լավ հիշում եմ ու իսկապես ցավում` էդ մարդու հետ երբեք առիթ, անձնական շփում չի եղել, բայց գիտեի, որ Հայաստանում դեռևս ապրող, Հայաստանը չլքած եզակի առողջ դատողություն ունեցող ու համարձակ արտահայտվող մարդկանցից մեկն է:

Եզակի: Ու էսօր էդ եզակիների նոսր, համարյա էլ չմնացած խումբը գրեթե դատարկվեց: Ափսոս…»:

Կիսվել