Մամուլ

««Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել». Մխիթար Հայրապետյան

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել հետևյալը․

«Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել:

Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից:

Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է Արցախի համար»:

Կիսվել