Մամուլ

Դու թուրքագետ ես, բայց թուրքերեն չգիտես, դո՞ւ ինչի փորձագետ ես․ Նաիրի Հոխիկյանի պատասխանը՝ Պետրոս Ղազարյանին

Դու թուրքագետ ես, բայց թուրքերեն չգիտես, դո՞ւ ինչի փորձագետ ես․ Նաիրի Հոխիկյանի պատասխանը՝ Պետրոս Ղազարյանին

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյբսուքյան իր էջում ծաղրական երանգներով անդրադարձ է կատարել հեռուստալրագրող և մեկնաբան Նաիրի Հոխիկյանի հասցեին՝ գրելով, թե իրանցի օդաչուները չգիտեն՝ Հոխիկյանին լսեն, թե Սաիդին․

«Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, բայց ներքին կարգով չեն թույլատրվում նաև քաղաքացիական օդանավերի թռիչքները։ Սա Իրանի անթաքույց ուղերձն է Ադրբեջանին և Թուրքիային»։

Սա փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրածն է ։Չնայած չգիտեմ ինչի փորձագետ ա Հոխիկյանը, բայց ուրախացա, որ նա գիտի ինչ է Իրանը անում ներքին կարգով։Ուրիշ երկրներ հսկայական ծառայություններ են պահում նման բաներ իմանալու համար։Իսկ մենք Հոխիկյանին նույնիսկ չենք պահում։

Էսօր կարդացի ,որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է ,որ Իրանը երբեք չի փակել Ադրբեջանի համար իր օդային սահմանը։
Ես չեմ հասկանում Իրանի ԱԳՆ-ում Հոխիկյան չե՞ն կարդում։

Պետրոս Ղազարյան

PS. Ադրբեջանցի օդաչուներն անորոշ վիճակում են, չգիտեն Հոխիկյանին լսեն, թե Սաիդին»,- գրել է Ղազարյանը։ Նրա այս գրառմանը պատասխանել է Նաիրի Հոխիկյանը․

«Պետրոս ջան, շնորհակալություն ինձ կարդալու և գրածներս քննարկելու համար։ Փորձագետի առումով, մոտ 10 տարի իրար հետ աշխատել ենք, եթե էդպես էլ չես հասկացել, թե ինչի փորձագետ եմ, լավ նախանշան չի։ Ես ավելի քան 11 տարի տարածաշրջանային հակամարտություններն եմ ուսումնասիրում, քեզ էլ բազմիցս պատմել եմ ներքին գործընթացների մասին։

Բայց այ, դու որ թուրքագետ ես, բայց ոչ թուրքերեն գիտես, ոչ Թուրքիա, դո՞ւ ինչի փորձագետ ես։ Նույնիսկ չես տարբերում հարցազրույցի ժանրը զրույցի ժանրից։

Հետևորդներիդ էլ տեղեկացրու, որ ներքին տեղեկություններ իմանալու համար պետք չի հատուկ ծառայության աշխատող լինել, ընդամենը հարգանք և տարիների ձեռք բերած կապեր, իսկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչները ի պաշտոնե չեն կարող հայտարարել բաներ, որոնք ուղղակի չեն կարող։

Եթե դու և ադրբեջանցի օդաչուները դեռ չեք կողմնորոշվել՝ Հոխիկյանին լսեք, թե Սաիդին, ասեմ, որ ճիշտը ցուլն ա․․․»։

Կիսվել