Դոնեցկում ձերբակալվել է ուկրաինացի գործակալը, նա պատմել է Կիևի ծրագրերի մասին
Դոնեցկում ձերբակալվել է ուկրաինացի գործակալը, նա պատմել է Կիևի ծրագրերի մասին
Դոնեցկի իշխանությունները ձերբակալել են ուկրաինական հետախուզության գործակալին, որը մասնակցում էր Դոնեցկի միլիցիայի ղեկավար Դենիս Սինենկովի մեքենայի պայթեցմանը, հայտնում է Առաջին ալիքը։
Ըստ ռուսկաան Առաջին ալիքի, Ուկրաինայի հետախուզության բացահայտված գործակալ Անտոն Մացանյուկը փետրվարի 17-ին ձերբակալվել է ԿԺԴՀ-ի Պետական անվտանգության նախարարության օպերատիվ աշխատակիցների կողմից Դոնեցկում իր վարձակալած բնակարանում:
Հեռուստաալիքը նշում է, որ Մացանյուկից ստացված տեղեկատվությունը ամենաարժեքավորն է։ «Մասնավորապես, Մացանյուկը տեղեկացրել է ուկրաինական հետախուզությանը երեկ Դոնեցկում սպանված ԿԺԴՀ ժողովրդական միլիցիայի ղեկավար Դենիս Սինենկովի տեղաշարժերի մասին, որը պայթեցվել է քաղաքի կենտրոնում՝ հենց վարչական շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում»։
Նշենք, որ Դոնեցկում ուրբաթ օրը պայթեցրել են ԿԺԴՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետ Դենիս Սինենկովի մեքենան, նա ինքը չի տուժել։
ԿԺԴՀ-ում կալանավորված ուկրաինացի գործակալը խոսել է Դոնբասը ուժով գրավելու՝ Կիևի ծրագրերի մասին։ Նրա խոսքով, ուկրաինացի զինվորականները մտադիր են օգտագործել ամբողջ հարվածային ուժը և ծրագրում են Դոնեցկի զանգվածային հրետակոծում, հայտնում է Առաջին ալիքը։