Դոնբասում վիրավորվել է Սեմյոն Պեգովը, նրան վիրահատում են
Դոնբասում վիրավորվել է Սեմյոն Պեգովը, նրան վիրահատում են
Ռուս լրագրող, բլոգեր Սեմյոն Պեգովը վիրավորվել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության գոտում։ «Սեմյոն Պեգովը վիրավորվել է Դոնեցկի մոտ»,- նման հաղորդագրություն է հայտնվել WarGonzo տելեգրամյան ալիքում։
Վիրավորվելուց առաջ Պեգովն ասել է, որ առաջնագծում հանդիպել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի հետ, ով եկել էր զինվորականների հետ զրուցելու.
Ըստ ստացված տեղեկությունների, Պեգովը հոսպիտալացվել է ոտքի վիրավորումով։
Այժմ նրան վիրահատում են Դոնեցկի վնասվածքաբանության բժիշկները։
Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Բժիշկները տեղեկացրել են` բեկորային վնասվածք, կբուժվի, նույնիսկ մարաթոնը կկարողանա վազել (բայց ոչ անմիջապես):