Մամուլ

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 26-ին, կազմել է 395.68  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.51 դրամ (աճել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.77  դրամ (աճել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-393.50 դրամով, վաճառվում է 397.50-399 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 415-424 դրամով, վաճառվում է 430-442 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.98-4.22 դրամով, վաճառվում է 4.25-4.50 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 394 դրամով, վաճառվում՝ 397.50-398 դրամով:

Եվրոն գնվում է 425-427 դրամով, վաճառվում է 431-432 դրամով:

Ռուբլին գնվում է 4.2 դրամով, վաճառվում է 4.27 դրամով:

Կիսվել