Դիլիջանում տեղացած առատ ձյան պատճառով Hyundai Sonata-ն հայտնվել է ձորակը
Դիլիջանում տեղացած առատ ձյան պատճառով Hyundai Sonata-ն հայտնվել է ձորակը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 31-ին, ձյան առատ տեղումների հետևանքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 20:40-ի սահմաններում Սոկրատ Հովհաննիսյանը իր վարած Hundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Երևան – Սևան – Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններին՝ ժողովրդին հայտնի արջուկների արձանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մ առաջ սահելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկան:
Քանի որ առատ ձյուն է տեղում ու ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն գումարտակի պարեկներ Արամ Ղազարյանը, Գագիկ Հովակիմյանը, կրտսեր պարեկներ Մհեր Ակուլյանն ու Արարատ Մինասյանը:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր: