Դե ինչ, դուք որոշեք ի՞նչն է ձեր համար լավը՝ կարճ սուտը, թե՞ երկար հերքումը. Արա Վարդանյան
Դե ինչ, դուք որոշեք ի՞նչն է ձեր համար լավը՝ կարճ սուտը, թե՞ երկար հերքումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։
«Ինչին ենք ուզում հավատալ՝ կարճ ստին, թե՞ երկար հերքմանը։
Պարադոքս է. Հնչում է հայտարարություն՝ ունեցել ենք աննախադեպ տարի և նշվում են իրականությանը չհամապատասխանող թվեր։
Հիմա դա հերքելու համար չես կարող կարճ խոսել, պետք է փաստարկներով ապացուցես յուրաքանչյուր հերքումը։ Բայց ո՞վ է այդքան լսելու։
Ամեն մի պաշտոնյա իր սրբագույն պարտք է համարում աննախադեպ թվեր հնչեցնել, մենք էլ, ընդդիմադիրներս, ստիպված ենք երկար ու բարակ վերլուծել, որ մարդկանց ապացուցենք, որ այս ամենը ՍՈՒՏ Է։
Ընդորում սովորաբար բացատրությունը այնքան երկար է ստացվում, որ նույնիսկ կողմնակիցն է դժվարանում հասկանալ։ Գալիս եմ այն եզրակացությանը որ ավելի լավ քան ժամանակը որևէ բան չի կարող ի ցույց դնել այս իշխանության ստերը։
Ժողովուրդը իր մաշկի վրա է զգալու այս բոլոր աննախադեպ ստերի ազդեցությունը։ Երեկ արդեն զգաց՝ կանչեցին հրապարակ Նոր Տարի նշելու, իսկ իրենք գնացին ռեստորան։
Դե ինչ, դուք որոշեք ի՞նչն է ձեր համար լավը՝ կարճ սուտը, թե՞ երկար հերքումը»։