Դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է ԳՇ պետ մնալ
Դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է ԳՇ պետ մնալ
Mediaport-ի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։
Որոշումը ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման և այժմ հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում:
Նշենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։