Դատարանի աշխատանքը կազմալուծելն անընդունելի է. դատավոր Դավիթ Բալայանի արձագանքը՝ Փաշինյանի կոչին
NEWS.am–ի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը արձագանքել է Հայաստանի դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։
Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ առավոտյան սովորականի պես գնալու է աշխատանքի և, եթե դատարանի մուտքն արգելափակված լինի, փորձելու է ներս մտնել։
«Իրենց գործողություններով կազմալուծում են դատարանի աշխատանքը, ինչն անընդունելի է», – ասաց նա։