Մամուլ

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը

Դատարանը մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ՝ այն անհիմն լինելու պատճառով։

Մանվել Գրիգորյանի փաստաբանական խումբը հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Միջնորդությանն առարկեց նաև մեղադրող դատախազը՝ անհիմն լինելու պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 11-ին, ժամը՝ 14։00-ին։

Այս նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր, քանի որ նա արդեն մի քանի օր է, որ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց և Գրիգորյանը կալանքից ազատ արձակվեց։

Կիսվել