Աշխարհ

Դատարանը ձերբակալել է «Միստր սիդր» ըմպելիքի արտադրողին

Դատարանը ձերբակալել է «Միստր սիդր» ըմպելիքի արտադրողին

Ուլյանովսկում դատարանը երկու ամսով ձերբակալել է գործարար Անար Հուսեյնովին։ Վերջինս կասկածվում է Պովոլժիեի շրջանների բնակիչների՝ «Միիտր սիդր» ըմպելիքից թունավորման եւ մահվան գործով, գրում է «73 онлайн» պարբերականը։

32-ամյա Հուսեյնովն իր մեղքը չի ընդունել։

Քննիչը դատավարության ժամանակ հայտարարել է, որ Հուսեյնովը նախկինում ենթարկվել է վարչական պատասխանատվության էթիլ սպիրտի շրջանառության համար, քանի որ համապատասխան փաստաթղթեր չի ունեցել։

Քննության վարկածով՝ Հուսեյնովը սպիրտ պարունակող եւ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հեղուկը ձեռք է բերել եւ սկսել արտադրել «Միստր սիդր» ըմպելիքը։

Մեղադրանքի կողմը համոզված է, որ գործարարն իմացել է արտադրանքի վտանգավորության մասին, բայց, միունույն է, այն ուղարկել է վաճառքի։ Ներկա պահին հայտնի չէ, թե որքան է դրանից վաճառվել։

Նշենք, որ «Միստր սիդր» ըմպելիքի օգտագործումից հետո մահացել է 30 մարդ։ Տասնյակ մարդիկ լրջորեն թունավորվել են, ոմանք դեռեւս վերակենդանացման բաժանմունքում են։

Կիսվել