Մամուլ

«Դատական համակարգը գտնվում է հոգեվարքի մեջ, այն վերահսկվում է լիազոր մարմինների կողմից». Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Մանվել Գրիգորյանը նվիրատվություն է արել ՀՀ կառավարությունը՝ դրանով փոխահատուցելով իր պատճառած վնասը։ Սակայան դա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք, որ նա խուսափի պատժից, ուղղակի այս պահին
կալանքի հիմքերը բացակայում են, եթե հետագայում կհաստատվի, նա կկրի իր պատիժը, բայց հիմա բացակայում են»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատմեց նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Ըստ փաստաբանի` այժմ դատահան համակակարգը գտնվում է ոչ բարվոք վիճակում և այնտեղ բացակայում է օբյեկտիվությունը․

«Դատական իշխանությունը գտնվում է հոգեվարքի մեջ։ Եթե նախկինում այն վերահսկվում էր մեկ մարմնի կողմից, ապա այսօր վերահսկվում է տարբեր լիազոր մարմինների կողմից, ինչը բացառում է օբյեկտիվությունը»։

Նա նաև հավելեց, որ Հայաստանի Հանրապետության նման պետությունում եռաստիճան համակարգը մեծ ճոխություն է և ավելի լավ կլիներ, եթե ավելացնեին դատավորների օգնականների թիվը, քանզի նրանք չեն հասցնում աշխատել»։
 
Փաստաբանը ժխտեց նաև այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումը ինչ-որ մեկի ցուցումն էր, պարզապես առաջին քայլն էր հեղափոխությունից հետո։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել