Շոու-բիզնես

Դաշտը շատ է լցվել իսկապես համարձակ աղջիկներով, ես այն համարձակը չեմ, ինչպիսին տարիներ առաջ էի․ Էվա Խաչատրյան

Դաշտը շատ է լցվել իսկապես համարձակ աղջիկներով, ես այն համարձակը չեմ, ինչպիսին տարիներ առաջ էի․ Էվա Խաչատրյան

Tert.am Life-ը գրում է․ Դերասանուհի Էվա Խաչատրյանն այս շրջանում զբաղվածություն ունի թե՛ հեռուստատեսային նախագծում, թե՛ թատրոնում։ Tert.am Life-ի հետ զրույցում Էվան խոսել է նոր լուսանկարների, քննադատությունների, մասնագիտական զբաղվածության և Եգիպտոս մեկնելու մասին։

Դերասանուհին նոր լուսանկարներ ունի, որոնք, իր խոսքով, պատահական են ստեղծվել:

«Կամերային թատրոնի ֆինանսական գծով տնօրենն է նկարել թատրոնի PR մենեջերի ծննդյան օրը: Լուսանկարներն այդ երեքն են, առանձնահատուկ չենք պատրաստվել, պարզապես որոշեցի նկարվել: Առհասարակ, լուսանկարվել շատ եմ սիրում, պատրաստ եմ արագ իմպրովիզների: Կարող եմ 10 րոպեում պատրաստվել և լուսանկարվել, կերպար ստանալ:

Լուսանկարվելիս ինձ համար մեծ նշանակություն ունի վայրկյանի, էմոցիայի ֆիքսումը: Եթե լուսանկարվելն աշխատանքիս զուգահեռ ամեն օր լիներ, հաստատ չէի հոգնի, այն ինձ հեշտ է տրվում, ասում են՝ ֆոտոխցիկն ինձ սիրում է: Չես կարող ուղղակի լուսանկարվել, ինչպես ֆիլմում ես դեր կերտում, այնպես էլ կադրում ես կերպար ստանում»,- ասաց նա:

Էվա Խաչատրյան

Խոսելով հայ իրականության համար համարձակ լուսանկարների մասին՝ Էվան նշեց․ «Դաշտը շատ է լցվել իսկապես համարձակ աղջիկներով, ես այն համարձակը չեմ, ինչպիսին տարիներ առաջ էի: Ինստագրամում հարյուրավոր դերասան և ոչ դերասան մարդկանց եմ հանդիպում, ովքեր, միանշանակ, շատ ավելի համարձակ շարքեր են ունենում: Իմ լուսանկարները համարձակ չեմ համարում:

Բայց, առհասարակ, համարձակ մարդ եմ և, կարծում եմ, մեր մասնագիտության մեջ պետք է համարձակ լինի, այլապես անհետաքրքիր կլինի: Նույնիսկ անիմաստ եմ համարում դա համարձակություն անվանելը, դա մասնագիտական պարզ դրսևորում է: Մեկ այլ երկրում այդ դրսևորումը համարձակություն չի համարվում,  ժամանակները շատ են փոխվել»:

Ըստ դերասանուհու՝ իսկապես համարձակ վերջին ֆոտոշարքն արել է մոտ վեց տարի առաջ: «Պատճառն այն է, որ ինձ հետաքրքրող համապատասխան առաջարկ չեմ ունեցել, չի եղել լուսանկարիչ, որին կկարողանամ վստահել, որովհետև ամեն լուսանկարիչ չէ, որ համարձակն էսթետիկ է մատուցում»,- ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Կիսվել