Դանիելի դիմակ կրելու խնդրանքին ագրեսիվ պատասխանողը քոչարյանական ոստիկանության լրատվության պատասխանատու Սայաթ Շիրինյանն է
Դանիելի դիմակ կրելու խնդրանքին ագրեսիվ պատասխանողը քոչարյանական ոստիկանության լրատվության պատասխանատու Սայաթ Շիրինյանն է
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իոնիսյան Դանիելի դիմակ կրելու խնդրանքին ագրեսիվ պատասխանողը քոչարյանական ոստիկանության լրատվության պատասխանատու Սայաթ Շիրինյանն է:
Ահա թե ինչ ստեր էր տարածում այս գնդապետը Մարտի 1-ին:
«Եթե Ազատության հրապարակի հանրահավաքը չցրվեր,
այսօրվանից Երևանում կհրահրվեին զանգվածային անկարգություններ և սադրիչ գործողություններ:
Ցուցարարներին պետք է բաժանեին հրազեն,նռնակներ,պայթուցիկ նյութեր:
Ոստիկանության գործողությունները եղել են օրինական և համարժեք»,- Քոչարյանի խոսքերն էր կրկնում այս ստախոս գնդապետը»: