Աշխարհ

«Գրոզնիից մինչև Թբիլիսի ընդամենը 200 կմ է». Ռամզան Կադիրով

«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից մինչև Թբիլիսի ընդամենը 200 կմ է»,-այսպիսի գրառում է կատարել Telegram-ի իր ալիքում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

Կադիրովը ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև պառակտության մեղավորը «ԱՄՆ-ի և Արևմուտքի սնած ու աճեցրած» քաղաքական գործիչներն են: «Ալլահը վկա է, որ մենք Չեչնիայում փորձում ենք հարթել սերտ կապերը Վրաստանի մտավորականների, գիտնականների, մշակույթի գործիչների հետ»։

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հարաբերությունների վատթարացման մեջ մեղադրելով Ռուսաստանին, սխալվել է: Հենց Ռուսաստանն է շահագրգռված, որ Վրաստանում տիրի խաղաղություն, միաբանություն և համաձայնություն»:

Կիսվել