Գրադով հարվածել են Ասկերանի ուղղությամբ․ Արցախում 2 զոհ կա, 11 վիրավոր
Գրադով հարվածել են Ասկերանի ուղղությամբ․ Արցախում 2 զոհ կա, 11 վիրավոր
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լուսանկարներ է տարածել սոցկայքի իր էջում՝ կից գրառմամբ.
«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 2 զոհ, որից մեկը՝ երեխա, 11 վիրավոր, այդ թվում՝ ութ երեխա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Քաղաքում հայտարարվել է օդային տագնապ: