Գործադիրն արհամարհում է դատական ակտը. հաղորդում կուղարկենք դատախազություն՝ քրգործ հարուցելու. Օնիկ Գասպարյանի փաստաբան
Գործադիրն արհամարհում է դատական ակտը. հաղորդում կուղարկենք դատախազություն՝ քրգործ հարուցելու. Օնիկ Գասպարյանի փաստաբան
NEWS.am-ը գրում է․ Փաստացի գործադիրն արհամարհում է դատական ակտը եւ անտեսելով այն, որ դատարանն ասում է Օնիկ Գասպարյանը պաշտոնից չի ազատվել, վարչապետը նոր հայտարարություն է անում, թե իրավունքի ուժով այլ անձ է նշանակվել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ավելի վաղ տարածված վարչապետի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված է համարվում:
«Բնականաբար, սրանով ամեն կերպ խոչընդոտում են պարոն Գասպարյանին, որպեսզի դատական ակտի հիման վրա իր լիազորությունները իրականացնի եւ մենք կարծում ենք, որ այստեղ կան շահադիտական դրդումներ, դրա համար էլ մեր հաղորդումներն այսօր կամ վաղը կուղարկենք Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, իսկ Վարչական դատարանում էլ կշարունակեք պարոն Գասպարյանի պաշտպանությունը, անհրաժեշտ շտկումնեը կանենք վերջին իրադրությամբ պայմանավորված եւ հետագայում երեւի նոր անակնկալներ կունենանք»,– ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը։